Գույքահարկի հաշվիչ
|
|||
|
|||
Հոդված 7. Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը
1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`
Տրանսպորտային միջոցի տեսակը |
Հարկման բազան (ձիաուժ) |
Յուրաքանչյուր ձիաուժի դիմաց |
|
1) | մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենա | 1-120 | 200 դրամ |
121-250 |
300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ |
||
251 և ավել |
500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ |
||
2) | 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար | 1-200 | 100 դրամ |
201 և ավելի | 200 դրամ |
2. Մոտոցիկլետների համար գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 40 դրամ դրույքաչափով:
3. Ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացների և մոտոամենագնացների (քվադրոցիկլերի) համար գույքահարկիտարեկան դրույքաչափը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 150 դրամ դրույքաչափով:
4. Մինչև երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:
Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:
5. Բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում:
6. Սույն հոդվածում նշված փոխադրամիջոցների հարկման բազան կիլովատերով արտահայտված լինելու դեպքումգույքահարկի տարեկան գումարը որոշվում է` համապատասխան դրույքաչափի նկատմամբ կիրառելով 1.36 գործակից:
Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման կարգը
Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Գգ=[(Շհ x ԴՏ) + (Շհ - 150) x 1000] x Վգ /12 x Աթ - Ա
որտեղ`
Գգ - գույքահարկի գումարը,
Շհ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ): Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի քաշող շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում Շհ-ն ձիաուժերով ստանալու համար կիլովատտերով արտահայտված հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից,
ԴՏ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի գույքահարկի հաշվարկման համար օրենքով սահմանված տարեկան դրույքաչափը,
(Շհ - 150) x 1000 գումարելին - բանաձևում հաշվի է առնվում միայն մինչև 10 նստատեղ ունեցող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների գույքահարկը հաշվարկելիս և միայն այն դեպքերում, երբ տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի քաշող շարժիչի հզորությունը 151 և ավել ձիաուժ է,
Վգ - ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի վաղեմության ժամկետի գործակիցը, որը հավասար է.
1-3-րդ տարիների համար` 1
4-րդ տարվա համար` 0,9
5-րդ տարվա համար` 0,8
6-րդ տարվա համար` 0,7
7-րդ տարվա համար` 0,6
8-րդ տարվանից սկսած մինչև տվյալ փոխադրամիջոցի`
գույքահարկով հարկվող օբյեկտ համարվելու ավարտը ներառող
ժամանակահատվածի յուրաքանչյուր հաշվետու տարվա համար - 0,5,
Աթ - հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվն է,
Ա - հարկվող օբյեկտ համարվող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարն է` հաշվետու ժամանակաշրջանի համար:
Օրինակ. Ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը (BMW-525 մակնիշի ավտոմեքենան) թողարկվել է 1998 թվականին, ունի 5 նստատեղ, իսկ քաշող շարժիչի հզորությունը 132 կիլովատտ է: 2014 թվականին գույքահարկի հաշվարկման համար տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը` Աթ =12: Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մասով օրենքով գույքահարկի արտոնություններ սահմանված չեն` Ա=0: Տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի 2014 թվականի գույքահարկը կհաշվարկվի հետևյալ կերպ`
Շհ = 132 x 1,36= 179,52 ձիաուժ,
Գգ = [(179,52 x 300,0 դրամ) + (179,52 - 150) x 1000,0 դրամ] x 0,5/12 x 12 = 41688 դրամ:
Իսկ եթե մեքենայի քաշող շարժիչի հզորությունը լիներ 110 կիլովատտ, ապա`
Շհ = 110 x 1,36= 149,6 ձիաուժ,
Գգ =[(149,6 x 300,0 դրամ)] x 0,5/12 x 12 = 22440 դրամ: