ԶԱԲ-ը 2021 թվականին Ասիայի զարգացող երկրներում ՀՆԱ-ի աճի կանխատեսումները նվազեցրել Է մինչեւ 7 տոկոս

Երեքշաբթի 14.12.2021

Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) Ասիայի զարգացող երկրներում ընթացիկ տարվա արդյունքներով տնտեսական աճի կանխատեսումներն իջեցրել Է 0,1 տոկոսային կետով՝ մինչեւ 7 տոկոս: Այդ մասին ասված Է այդ ֆինանսական կազմակերպության՝ դեկտեմբերի 14-ին տարածված զեկույցում, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում Է Մանիլայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԶԱԲ-ն Ասիայի զարգացող երկների համար տնտեսական աճի՝ իր կանխատեսումը վերանայել Է դեպի նվազեցում մինչեւ 7 տոկոս այս տարի եւ 5,3 տոկոս հաջորդ տարի՝ այն բանից հետո, երբ կորոնավիրուսային վարակի վերսկսված բռնկումներն աճի դանդաղեցման հանգեցրեցին երրորդ եռամսյակում»,- ասված Է հրապարակման մեջ: Սեպտեմբերի զեկույցում այդ թվերը կանխատեսվել Էին համապատասխանաբար 7,1 տոկոսի եւ 5,4 տոկոսի մակարդակում:

«COVID-19-ի դեմ պայքարում Ասիայի կայուն առաջընթացը պատվաստման անընդհատ արշավների եւ զսպման միջոցների ավելի ռազմավարական կիրառման միջոցով տարեսկզբին օգնեց բարելավել աճի հեռանկարները,- նշել Է ԶԱԲ-ի գլխավոր տնտեսագետի պաշտոնակատար Ջոզեֆ Զվեգլիչը:- Սակայն երրորդ եռամսյակում նոր բռնկումները կասեցրեցին համախառն ներքին արդյունքի աճը, իսկ վիրուսի «օմիկրոն» տարբերակի հայտնվելը վերստին անորոշություն Է առաջացնում»:

Մասնավորապես, փոքր-ինչ նավազեցվել Է կանխատեսումը ՉԺՀ-ի տնտեսության համար. բանկի փորձագետներն սպասում են, որ ընթացիկ տարվա արդյունքներով այն կաճի 8 տոկոսով՝ 8,1 տոկոսի փոխարեն, իսկ հաջորդ տարի՝ 5,3 տոկոսով՝ 5,5 տոկոսի փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: