Գլխավոր Նորություններ

Յունիբանկի «Կանայք բիզնեսում» ծրագրով կվարկավորվի շուրջ 100 կին ձեռներեց

Յունիբանկի «Կանայք բիզնեսում» ծրագրով կվարկավորվի շուրջ 100 կին ձեռներեց

Չորեքշաբթի 05.12.2018

Յունիբանկը, կանանց ձեռներեցությանն աջակցելու նպատակով, FMO բանկի հետ համատեղ` իրականացնում է «Կանայք բիզնեսում» ծրագիրը:

Վարկը տրամադրվում է դոլարով՝ մինչև 60 ամիս ժամկետով:

«Կանայք բիզնեսում» ծրագրով վարկը տրամադրվում է տարբեր ոլորտներում ներգրավված կին ձեռներեցներին՝ արտադրություն, առևտուր, տուրիզմ, սպասարկում (այդ թվում՝ տպագրություն և բժշկական սարքավորումներ) և այլն: 

Նախնական գնահատականներով՝ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում բիզնեսի զարգացման և ընդլայնման համար վարկային միջոցներ կհատկացվեն ավելի քան 100 կին ձեռներեցների:

Անհատ ձեռներեց Քրիստինե Շահբազյանն արդեն օգտվել է Յունիբանկի նոր առաջարկից.

«Մենք ստացել ենք վարկ շահավետ պայմաններով, ինչը նշանակում է, որ այժմ մենք կարող ենք իրականացնել մեր բոլոր պլանները՝ ընդլայնել, արդիականացնել բիզնեսը և դուրս գալ նոր մակարդակ: Այժմ ես ղեկավարում եմ փոքր բիզնես, բայց Յունիբանկի աջակցության շնորհիվ, վստահ եմ՝ առաջիկա հինգ տարիներին կանցնենք զարգացման նոր փուլ»:

«Այս ծրագրի նպատակը գործարար կանանց համար ֆինանսավորման ևս մեկ աղբյուր ստեղծելն է, ինչը նրանց բիզնեսի զարգացման համար նոր խթան կհանդիսանա,- նշել է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը: -Վարկը տրամադրվում է կոնկրետ նպատակների համար՝շրջանառու միջոցների համալրման, ներդրումների, այլ բանկերում և վարկային կազմակերպություններում վարկերի վերաֆինանսավորման համար»:

«Յունիբանկը և FMO-ն համագործակցության համաձայնագիրը ստորագրել են 2018թ. հոկտեմբերին Նիդեռլանդներում: Ծրագրի շրջանակում կին ձեռներեցներին կհատկացվի $10 մլն-ի վարկավորում: «Կանայք բիզնեսում» ծրագրի իրականացումը հնարավորություն կտա աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը և նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Թողնել մեկնաբանություն