Գլխավոր Նորություններ

Xiaomi-ի ղեկավարը որոշել է 1 միլիարդ դոլար պարգևավճարը բարեգործության տրամադրել

Xiaomi-ի ղեկավարը որոշել է 1 միլիարդ դոլար պարգևավճարը բարեգործության տրամադրել

Ուրբաթ 12.04.2019

Չինական Xiaomi ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Լեյ Ցզյունը կզրկվի իր տարեկան պարգևավճարից, որը կազմում է 957 մլն դոլար: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Տարվա արդյունքներով Ցզյունը պարգևատրվել է ընկերության 636,6 մլն արժեթղթերով: Պարգևատրման գումարը մի փոքր է ցածր եղել Xiaomi-ի զուտ շահույթից: Արտադրողը 2018 թ. զեկուցել էր 980 մլն շահույթի մասին:

Լրատվամիջոցներում առաջացած սկանդալից հետո ընկերությունը որոշել է ինքնակամ բացահայտել փոխհատուցման փաթեթն ստացողին:

Նշվում է, որ Ցզյունը որոշել է պարգևավճարը ծախսել բարեգործական նպատակներով:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին հայտնի էր դարձել, որ Xiaomi-ն երեք օրվա ընթացքում շուկայական արժեքի մեծ կորուստ է գրանցել՝ շուրջ 6,3 մլրդ դոլար: Փորձագետները չինական ընկերության շուկայական արժեքի նվազումը կապել էին Goldman Sachs Group-ի և China International Capital-ի գնահատականների հետ, որոնք կանխատեսել էին Xiaomi-ի շահույթի նվազում՝ Huawei-ի հետ մրցակցության պայմաններում:

Թողնել մեկնաբանություն