Գլխավոր Նորություններ

Walmart-ի սուպերմարկետների ցանցում կհայտնվեն ռոբոտ-հավաքարարներ

Walmart-ի սուպերմարկետների ցանցում կհայտնվեն ռոբոտ-հավաքարարներ

Հինգշաբթի 06.12.2018

Մեծածախ ու մանրածախ առևտրի խոշորագույն՝ Walmart ցանցը նախատեսում է մինչև 2019 թվականի հունվար ԱՄՆ-ում գործող իր մի շարք կետերում հատակը մաքրելու համար ռոբոտ-հավաքարարներ ներդնել: Վերջիններիս ընդհանուր թիվը կկազմի 360:

Նշվում է, որ ռոբոտները կկարողանան հատակը մաքրել անգամ խանութի աշխատանքային ժամերին, երբ վաճառակետում գնորդներ ներկա լինեն: Բանն այն է, որ դրանցում տեղադրված տեսախցիկներն ու տվիչները թույլ են տալիս խուսափել բախումներից:

Որպեսզի ռոբոտ-հավաքարարն սկսի աշխատել, սկզբի համար հարկավոր է նրան ցույց տալ մաքրման շարժումների հետագիծը՝ մարդկային օրինակով, որից հետո ռոբոտն ինքնուրույն կսկսի կատարել նույն գործողությունները:

Ներկա պահին նշված ռոբոտները փորձարկվում են Walmart-ի 5 խանութներում: Ընկերությունից հայտնել են, որ տեխնոլոգիայի կիրառումը թույլ կտա աշխատակիցներ ազատել՝ հաճախորդներին սպասարկելու համար:

Թողնել մեկնաբանություն