ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է բարելավված պայմաններով վարկային գիծ թոշակառուներին

Չորեքշաբթի 08.08.2018

ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակային տարիքի հաճախորդներին առաջարկում է օգտվել հատուկ իրենց համար մշակված “Վարկային գիծ թոշակառուներին” պրոդուկտից: Վարկային գծի համար, որից կարող են օգտվել Բանկի թոշակառու հաճախորդները, գործում են բարելավված պայմաններ՝ 0%* տարեկան տոկոսադրույք և մարման պարզեցված մեխանիզմ: 
Վարկային գիծը թոշակառուներին տրամադրում է ՀՀ դրամով` գործող թոշակային քարտին: Վարկային գծի պայմանները հետևյալն են.

  • վարկային գիծը տրամադրվում է մինչև 78 տարեկան թոշակառուներին;
  • վարկային գծի առավելագույն գումարը՝ յուրաքանչյուր կենսաթոշակառուի կենսաթոշակի եռապատիկը;
  • վարկային գծի առավելագույն ժամկետը՝ 18 ամիս ;
  • ամսական միջնորդավճար՝ 1.5% վարկային գծի գումարից;
  • քարտի սպասարկում և կանխիկացում ՎՏԲ-Հայաստան Բանկի և ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատներից՝  անվճար:


Վարկային գիծը ստանալուց հետո վերջինիս մարումներն իրականացնելու համար չկա անհրաժեշտություն այցելելու Բանկի մասնաճյուղեր, քանի որ մարումները (թոշակի գումարից 7%-ի չափով) կիրականցվեն ավտոմատ եղանակով` գանձվելով թոշակառուի քարտին մուտքագրվող ամենամսյա թոշակի գումարից: 
Վարկավորման հատուկ պայմանների և մարման պարզեցված սխեմայի շնորհիվ “Վարկային գիծ թոշակառուներին” պրոդուկտն ունեցավ բավականին մեծ պահանջարկ: