ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է IntelExpress համակարգով դրամական փոխանցումների ուղարկումն ու վճարումը

Չորեքշաբթի 18.07.2018

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները դրամական փոխանցումներ ուղարկելու կամ ստանալու համար կրկին կարող են օգտվել IntelЕxpress միջազգային դրամական փոխանցումների համակարգի ծառայություններից: IntelExpress դրամական փոխանցումների համակարգն ունի մի շարք առավելություններ, որոնց թվում են փոխանցման ուղարկման և վճարման գործընթացի արագությունը, համակարգի բարձր հուսալիությունը և հաճախորդների համար ցածր սակագները:

IntelExpress փոխանցումների համակարգի հիմնական պայմանները․

-արագություն՝ փոխանցումը հասանելի է ստացողին ուղարկելուց հետո ընդամենը 10-15 րոպեի ընթացքում

-փոխանցման արժույթ` ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի

-դրամական փոխանցումը հասանելի է փոխանցման երկրի IntelExpress համակարգի սպասարկման ցանկացած կետում

-գումարի փոխանցման համար հաճախորդից գանձվող միջնորդավճար՝ 1%-ից մինչև 2%

-IntelExpress համակարգի սպասարկման կետերի քանակы – 80հազ աշխարհի 44 երկրներում

Դրամական փոխանցման առավելագույնս հարմարավետ ստացման համար ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել քարտին փոխանցման հաշվեգրման ծառայությունից՝ Բանկի Տեղեկատվական կենտրոն մեկ զանգի միջոցով։ Տվյալ ծառայությունը ստեղծում է լրացուցիչ հարմարավետություն դրամական փոխանցումներ ստացողների համար, որոնք առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության և մեկ զանգով կարող են անվճար ստանալ իրենց փոխանցումները քարտին։

Փոխանցումը քարտին ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է․

-զանգահարել 8787 Բանկի Տեղեկատվական կենտրոն

-նշել անձնական տվյալները

-նշել դրամական փոխանցման տվյալները

Դրամական փոխանցումը նախընտրած արժույթով ակնթարթորեն կհաշվեգրվի հաճախորդի քարտին և հասանելի կլինի բանկոմատի միջոցով կանխիկացման համար։

Այն հաճախորդների համար, որոնք պարբերաբար ստանում են դրամական փոխանցումներ, Բանկն առաջարկում է MasterCard Standard տեսակի հատուկ VTB Transfer քարտ, որը, բացի վերը նշված ծառայություններից, հաճախորդներին հնարավորություն է տալիս նաև ստանալ արտոնյալ պայմաններով վարկային գիծ և արտարժույթի փոխարկման արտոնյալ փոխարժեք։