ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է Կուտակային հաշիվ՝ մինչև 9,5% տոկոսադրույքով

Երեքշաբթի 18.12.2018

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է կուտակային հաշվի ծառայություն՝ մինչև 9,5% տարեկան տոկոսադրույքով: 

Բանկում նշել են, որ ծառայությունը նախատեսված է «բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել ու կրկնապատկել իրենց խնայողությունները՝ ունենալով հնարավորություն առանց սահմանափակումների ելքագրել և համալրել հաշիվը»:

Կուտակային հաշիվն անժամկետ է, որը համատեղում է ավանդի հուսալիությունը և բանկային հաշվի ճկունությունը: Խնայողությունները կուտակային հաշվին կարող են հասնել մինչև 9,92% տարեկան եկամտաբերության՝ 9,5% տարեկան տոկոսադրույքի դեպքում, որը հաճախորդը կարող է օգտագործել ցանկացած ժամանակ: 

Ի տարբերություն ժամկետային ավանդի, բացելով կուտակային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ հաճախորդը կարող է գումար ելքագրել կամ իր կուտակային հաշիվը համալրել ցանկացած ժամանակ, անսահմանափակ քանակությամբ`չկորցնելով հաշվեգրված տոկոսները: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի կուտակային հաշվի հիմնական պայմաններն են՝

- կուտակային հաշվի բացում և պահպանում՝ անվճար,
- հաշվի ելքագրում ու համալրում՝ առանձ սահմանափակումների,
- նվազագույն և առավելագույն գումարի մուտքագրման բացակայություն,
- կուտակային հաշվի տոկոսների վճարումը իրականացվում է ամսական կտրվածքով, յուրաքանչյուր ամիս՝ նվազագույն մնացորդի վրա,
- տոկոսադրույքի չափսը՝ մինչև 9,5% կախված հաշվում առկա դրամական միջոցների պահպանման ժամկետից և գումարից:

«Առավել հարմարավետություն ապահովելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կուտակային հաշվի համալրումը կատարել ավտոմատ կերպով՝ Պարբերական վճարման  հանձնարարականի ծառայության միջոցով, համաձայն որի՝ բանկին հանձնարարվում է որոշակի հաճախականությամբ (ամսական, եռամսյակային և այլն) ավտոմատ կերպով համալրել Կուտակային հաշիվը հաճախորդի այլ հաշիվներից (աշխատավարձ, վարձավճարներ և այլ միջոցներ):  

Որքան մեծ է գումարը և որքան երկար է գումարի պահպանման ժամկետը հաշվին, այնքան բարձր է տոկոսադրույքը: Կուտակային հաշվի տոկոսադրույքը կազմում է 1,5%-ից  մինչև 9,5% տարեկան դրամով՝ կախված ժամկետից և գումարի չափից»,- ասված է հաղորդագրությունում: