Գլխավոր Նորություններ

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը համատեղ ակցիա են գործարկել

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը համատեղ ակցիա են գործարկել

Հինգշաբթի 27.12.2018

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ, մեկնարկել է նոր ակցիա: Ակցիան կընթանա մինչեւ 2019թ. փետրվարի 19-ը եւ հաճախորդներին հնարավորություն կընձեռի վարկի ձեւակերպման օրվանից առաջին երկու ամիսները վճարել 0 դրամ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր հաճախորդներին գնումներ կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի վաճառքի կետերում՝ օգտվելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորումից, ու չվճարել առաջին երկու ամիսների դիմաց»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում նշել են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում ապառիկ վարկավորումն ունի հետեւյալ առավելությունները՝

- Վարկի ձեւակերպում՝ առանց բանկ այցելելու,
- Վարկի տրամադրում րոպեների ընթացքում,
- Փաստաթղթերի նվազագույն փաթեթի տրամադրում. անձնագրային եւ հանրային ծառայությունների համարը (սոցիալական քարտ), իսկ իրավապահ մարմինների աշխատակիցների դեպքում՝ նույնականացման վկայականը կամ աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք:

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկ կարող են ձեւակերպել 21 տարեկանը լրացած ֆիզիկական անձիք՝ ՀՀ ռեզիդենտները: 

Վարկավորման վերաբերյալ մանրամասները հասանելի են այստեղ:

Թողնել մեկնաբանություն