ՎՏԲ-Հայաստան Բանկն ու “Սիլ Ինշուրանս”-ը գործարկում են հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

Ուրբաթ 16.11.2018

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակում՝ չվճարված/նվազեցված կանխավճարի ապահովագրության պայմանով: 

«Ապահովագրության այս տեսակը հնարավորություն է տալիս նվազեցնել կանխավճարի գումարը «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» հիփոթեքային ծրագրի շրջանակում և սահմանել կանխավճարի չափը բնակարանի շուկայական արժեքի ընդամենը 10%-ի չափով՝ առանց լրացուցիչ անշարժ գույքի գրավի ներգրավման անհրաժեշտության:

Մինչ այսօր «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» հիփոթեքային ծրագրի շրջանակում ցածր կանխավճարը հնարավոր էր միայն լրացուցիչ գրավի ներգրավման պայմանով՝ որպես հաճախորդի վարկային պարտավորությունների կատարման լրացուցիչ ապահովություն»,- ասված է հաղորդագրությունում:

Ապահովագրավճարը կազմում է տարեկան 2%, որը հաշվարկվում է սահմանված կանխավճարի և այն գումարի տարբերության նկատմամբ, որը հաճախորդը պատրաստ է վճարել որպես կանխավճար:

«Հատկանշական է, որ երբ վարկի հետագա մարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 70%-ի (80%՝ անշարժ գույքը կառուցապատողից ձեռք բերելու դեպքում), ապահովագրության պահանջը դադարում է գործել և ապահովագրավճար այլևս չի վճարվում, այսինքն, ապահովագրությունը վավեր է մինչև հաճախորդը կվճարի կանխավճարների սահմանված գումարը (այդ թվում` վարկը ստանալուց հետո)»,- նշել են բանկում: