Գլխավոր Նորություններ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները

Հինգշաբթի 08.11.2018

«Զեյթուն 3» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման ծրագրի ֆինանսավորման նպատակով  հայտարարվել է հիփոթեքային վարկավորման մրցույթ ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջև: 

Մրցույթի հաղթող է դարձել ՎՏԲ-Հայաստան Բանկը, որը ներկայացրել էր աննախադեպ առաջարկ, մասնավորապես.
• կանխավճար՝ սկսած 3%
• տարեկան տոկոսադրույք՝  6.9%
• մարման ժամկետ՝ մինչև 30 տարի.

Ընկերությունից մանրամասնում են, «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագիրը իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» պետական կազմակերպության ֆինանսավորմամբ:

Ինչպես և բոլոր նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի դեպքում, «Զեյթուն 3» ծրագրով  հաճախորդի և նրա վճարունակության նկատմամբ բոլոր նվազագույն պահանջները սահմանվում են ֆոնդավորող կազմակերպության կողմից: «Բնակարան երիտասարդներին» կազմակերպության պահանջները  «Զեյթուն 3» նախագծով մնացել են անփոփոխ՝ համեմատած ավելի վաղ իրականացված նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի հետ:

«Հատուկ ուշադրություն դարձնելով հիփոթեքային ոլորտի զարգացմանը և գիտակցելով հիփոթեքային վարկավորման կարևորությունը որպես երկրի տնտեսական և սոցիալական զարգացման էական գործոն, ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրելու է վարկեր ոչ միայն լավագույն պայմաններով, այլ նաև սեղմ ժամկետներում»,- ասված է ՎՏԲ-Հայաստան Բանկ մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Թողնել մեկնաբանություն