Գլխավոր Նորություններ

Վրաստանում էլեկտրամեքենաների արտադրություն կսկսվի

Վրաստանում էլեկտրամեքենաների արտադրություն կսկսվի

Երկուշաբթի 08.04.2019

Վրաստանի Քութայիս քաղաքում էլեկտրամեքենաների արտադրության գործարան կկառուցվի, գրում է apsny.ge կայքը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Վարչապետի խոսքով՝ չինական Changan ընկերությունը, որն աշխարհում էլեկտրամեքենաների ամենախոշոր արտադրողն է, ինչպես նաև Volvo, Volkswagen և Ford ըկներությունների ռազմավարական գործընկերը, Վրաստանում գործարան կառուցելու որոշում է կայացրել և արդեն 2020թ.-ին իր արտադրանքը շուկա կհանի:

Գործարանի արտադրողականությունը 40 հազար մեքենա կլինի, որը 50%-ը նախատեսվում է ներքին շուկայի համար, մյուս 50%-ը՝ արտահանման դեպի Եվրամիության երկրներ:

Նոր էլեկտրամեքենաները «Արտադրված է Վրաստանում» գրությունը կկրեն:

Թողնել մեկնաբանություն