Գլխավոր Նորություններ

Volkswagen ընկերությունն առաջիկա 5 տարում մինչև 7000 աշխատատեղ կկրճատի

Volkswagen ընկերությունն առաջիկա 5 տարում մինչև 7000 աշխատատեղ կկրճատի

Հինգշաբթի 14.03.2019

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը մտադիր է մինչև 2023թ. ծախսերի օպտիմալացման ծրագրի շրջանակում 5000-7000 աշխատատեղ կրճատել: Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից

Ընկերության գնահատականներով՝ մեքենաների արտադրության ավտոմատացումը 5000-7000 աշխատատեղի կրճատման կհանգեցնի, և աշխատողներին ազատելուց խուսափելու նպատակով մեքենաշինական ընկերությունը թոշակի անցնող աշխատակիցների փոխարեն նորերին չի ընդունի:

Բացի այդ՝ դիտարկվում է բրենդի տեխնիկական զարգացման ենթաբաժնում մինչև 2000 մասնագետի աշխատանքի ընդունելու հնարավորությունը: Ենթադրվում է, որ այդ ենթաբաժնի աշխատակիցները կզբաղվեն սարքերի մշակմամբ և ծրագրային ապահովմամբ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018թ.-ի տվյալներով՝ Volkswagen-ը 10,8 մլն մեքենայի թողարկմամբ աշխարհում ամենախոշոր մեքենաշինական ընկերությունն է ճանաչվել:

Թողնել մեկնաբանություն