Գլխավոր Նորություններ

Վերաբացվել է Կոնվերս Բանկի «Նոր Հաճըն» մասնաճյուղը

Վերաբացվել է Կոնվերս Բանկի «Նոր Հաճըն» մասնաճյուղը

Հինգշաբթի 27.12.2018

Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Նոր Հաճըն» մասնաճյուղը՝ Չարենցի փ. թիվ 8 հասցեում: Բանկում նշել են, որ վերաբացումից հետո մասնաճյուղը վերսկսելու է աշխատանքն «ավելի հարմարավետ, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող պայմաններում»:

«2019թ. Կոնվերս Բանկը շարունակելու է իր մասնաճյուղային ցանցի ընդլայնման քաղաքականությունը՝ արդեն տարեսկզբից վերաբացելով «Կենտրոնական» եւ բացելով «Արշակունյաց» մասնաճյուղերը: Նախատեսում ենք, որ հաջորդ տարեվերջին բանկը մասնաճյուղեր կունենա նաեւ այն տարածաշրջաններում, որտեղ այսօր ներկայացված չէ: Զուգահեռաբար, կշարունակվեն մասնաճյուղերի նորոգման, արդիականացման, սպասարկման պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքները»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

2019թ. Կոնվերս Բանկը շարունակելու է նաեւ աշխատանքներն առաջարկվող պրոդուկտների եւ ծառայությունների պարզեցման, հասանելիության եւ սպասարկման լավագույն որակի ապահովման ուղղությամբ:

«Կոնվերս Բանկը, լինելով Նոր Հաճնում գործունեություն ծավալած առաջին բանկը, առանձնանում է ոչ միայն առաջարկվող ծառայությունների հասանելիությամբ եւ սպասարկման բարձր որակով, այլեւ քաղաքապետարանի հետ համագործակցության երկարամյա փորձով: Կոնվերս Բանկ-համայնքապետարան հարաբերությունները կառուցված են գործընկերային եւ բարեկամական համագործակցության հենքի վրա, որի վառ ապացույցը Բանկի կողմից Նոր Հաճնի հիմնադրման 60-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը աջակցությունն էր՝ որպես գլխավոր հովանավոր»,- նշել է համայնքի ղեկավար Գագիկ Մաթեւոսյանը:

Կոնվերս Բանկը Կոտայքի մարզում ներկայացած է 6 մասնաճյուղով:

Թողնել մեկնաբանություն