Գլխավոր Նորություններ

Վենեսուելան կսկսի նավթը միայն կրիպտոարժույթով վաճառել

Վենեսուելան կսկսի նավթը միայն կրիպտոարժույթով վաճառել

Ուրբաթ 07.12.2018
2019 թվականից սկսած՝ Վենեսուելայի ողջ նավթամթերքը կվաճառվի միայն պետրո ազգային կրիպտոարժույթով: Այս մասին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է իր թվիթերյան էջում:
 
Վենեսուելայի առաջնորդը նաև հայտնել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում ռուսական իշխանություններին առաջարկել է անցում կատարել կրիպտոարժույթներով հաշվարկին:
 
«Մենք Ռուսաստանին պատմել ենք պետրոյի հնարավորությունների մասին: Միջպետական առևտրային հարաբերություններում պետրո կրիպտոարժույթի՝ որպես դրամական միջոցի օգտագործման հարցը թողնվել է համատեղ հանձնաժողովի դիտարկմանը, որը տեղի կունենա մարտին»,- հայտնել է Մադուրոն:
 

Թողնել մեկնաբանություն