Գլխավոր Նորություններ

UTair ավիաընկերությունը կարող է պարտքերի պատճառով դադարեցնել իր գործունեությունը

UTair ավիաընկերությունը կարող է պարտքերի պատճառով դադարեցնել իր գործունեությունը

Երեքշաբթի 30.04.2019

Ռուսական UTair ավիաընկերությունում հայտնել են, որ ընկերությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը՝ պարտքերի պատճառով, հայտնում է regnum.ru-ն:

Նշվում է, որ նախորդ տարի UTair-ն ու նրա դուստր ընկերությունները մոտ 22 մլրդ ռուբլու կորուստ են կրել:

Բացի այդ, 7 տարի ժամկետով վարկերի գծով պարտքը կազմել է 65,9 մլրդ ռուբլի: Այն ենթակա է վերաֆինանսավորման կամ վերակազմավորման:

«Թվարկված գործոնները վկայում են առկա անորոշության մասին, որը կարող է զգալի կասկածներ առաջացնել իր գործունեությունն անդադար շարունակելու խմբի կարողության հարցում»,- հայտնել են ավիաընկերությունից:

Ավիաընկերությունում կորուստները բացատրել են վառելիքի գների աճով և սակագների մրցակցությամբ:

Թողնել մեկնաբանություն