Գլխավոր Նորություններ

Tesla-ն Իլոն Մասկին փոխարինող է գտել

Tesla-ն Իլոն Մասկին փոխարինող է գտել

Հինգշաբթի 08.11.2018

Էլեկտրամոբիլների Tesla ամերիկյան արտադրողը հայտարարել Է, որ տնօրենների խորհրդի նոր նախագահ Է նշանակվել ավստրալուհի Ռոբին Դենհոլմը, որը կփոխարինի Արժեթղթերի և սակարանների հանձնաժողովի (SEC) հետ համաձայնության արդյունքում պաշտոնը թողած ընկերության հիմնադիր Իլոն Մասկին, հաղորդում է CNBC-ն:

Դենհոլմը պաշտոնը կստանձնի անհապաղ և վեց ամսվա ընթացքում կթողնի Telstra ավստրալական հեռահաղորդակցական ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնը: Այդ մասին ասված Է Tesla-ի հաղորդագրության մեջ: Նախքան Telstra տեղափոխվելը՝ Դենհոլմն աշխատել Է որպես հեռահաղորդակցական սարքավորումների Juniper արտադրողի օպերացիոն տնօրեն և գործադիր փոխնախագահ, իսկ դրանից առաջ 11 տարի Sun Microsystems-ում աշխատել Է որպես միկրոչիպերի թողարկիչ: Tesla-ի տնօրենների խորհրդում ավստրալուհին աշխատում Է 2014 թվականի օգոստոսից:

Նշենք, որ Մասկն իր կողմից ստեղծված ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը թողել Է SEC-ի հետ համաձայնությամբ: Հանձնաժողովը համաձայնել Է չեղարկել ընկերության բաժնետոմսերը գնելու մտադրության մասին Twitter-ում իր հաղորդագրություններով ներդրողներին մոլորության մեջ գցելու մեղադրանքները՝ պայմանով, որ նա կհեռանա այդ պաշտոնից և 20 մլն դոլար տուգանք կվճարի:

Թողնել մեկնաբանություն