Գլխավոր Նորություններ

Tesla-ն դադարեցնում է Model S և Model X շարքի բյուջետային մոդելների վաճառքը

Tesla-ն դադարեցնում է Model S և Model X շարքի բյուջետային մոդելների վաճառքը

Ուրբաթ 11.01.2019

Ամերիկյան Tesla ընկերությունը հունվարի 14-ից ավարտում է 75 կՎտ/ժ մարտկոցներով Model S և Model X էլեկտրամեքենաների վաճառքը:

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ հավելելով, որ տվյալ մոդելների համար պատվերներն ընդունվելու են մինչև կիրակի երեկո:  

Ինչպես նշում է Gazeta.ru-ն, 75 կՎտ/ժ մարտկոցով աշխատող Model S մակնիշի մեքենայի արժեքը մեկնարկում է 66 000 դոլարից, իսկ Model X-ինը՝ 72 000 դոլարից: Այժմ արդեն 100 կՎտ/ժ մարտկոցով աշխատող նմանօրինակ մոդելների համար գնորդները ստիպված կլինեն վճարել առնվազն 84 000 դոլար Model S-ի դեպքում և 87 000՝ Model X-ի դեպքում:

Թե ինչ պատճառով է դադարեցվում մոդելային շարքի ամենաբյուջետային էլեկտրամեքենաների վաճառքը, չի հաղորդվում: 

Թողնել մեկնաբանություն