Գլխավոր Նորություններ

Samsung-ը 1,6 մլն դոլարի հայց է ներկայացրել Քսենյա Սոբչակի դեմ՝ iPhone X օգտագործելու համար

Samsung-ը 1,6 մլն դոլարի հայց է ներկայացրել Քսենյա Սոբչակի դեմ՝ iPhone X օգտագործելու համար

Հինգշաբթի 25.10.2018

Հարավկորեական Samsung ընկերությունը դատական հայց է ներկայացրել հայտնի ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակի դեմ, որը Ռուսաստանում Samsung-ի պաշտոնական դեմքն է, գրում է vz.ru-ն:

Նշվում է, որ 1,6 մլն դոլարի հայցը ներկայացվել է նրա համար, որ Սոբչակը, Samsung-ի պաշտոնական դեմքը լինելով հանդերձ, iPhone X է օգտագործում:

Ըստ պայմանագրի՝ Սոբչակը պետք է Samsung սմարթֆոն օգտագործի, սակայն հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ նրա մոտ iPhone X է նկատվել:

Թեև հաղորդավարուհին փորձել է գաջեթը քողարկել թղթի կտորով, այնուհանդերձ՝ շատերի սուր աչքից չի վրիպել Samsung-ի հակառակորդ ընկերության՝ Аpple-ի թանկարժեք հեռախոսը:

Հայտնի է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Samsung-ն iPhone օգտագործելու համար դատի է տալիս իր գովազդային դեմքը համարվող հայտնիներին:

Թողնել մեկնաբանություն