Գլխավոր Նորություններ

Ռուսաստանում կարող է ազգային կրիպտոարժույթ հայտնվել

Ռուսաստանում կարող է ազգային կրիպտոարժույթ հայտնվել

Հինգշաբթի 08.11.2018

Ապագայում Ռուսաստանում կարող է հայտնվել ազգային կրիպտոարժույթ, որը կդառնա երկրի տարածքում բլոկչեյն-ծառայություններին վճարման միակ օրինական միջոցը, Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:

«Դա նույն ռուբլին է, ուղղակի՝ կոդավորված, և այն հետևում է բլոկչեյնի մասնակիցների միջև դրամական շրջանառությանը։ Այս ռեսուրսը թույլ է տալիս փողերը փոխանակել թվային փողերով։ Օրինակ, դուք բանկ 100 000 ռուբլի եք տանում և ստանում եք 100 000 կրիպտոռուբլի։ Այս միջոցները դուք օգտագործում եք, որպեսզի բլոկչեյնում ֆիքսված ապրանք գնեք»,- նշել է Ակսակովը։

Ըստ նրա՝ ազգային կրիպտոարժույթը ռուսական տնտեսությանն անհրաժեշտ է բլոկչեյնի տեխնոլոգիայի հետ կապված գործընթացները կառավարելու համար։ Այն կաշխատի միայն համապատասխան օրենսդրության ընդունումից հետո, որը կկարգավորի թվային ֆինանսները։ Պետդուման նախատեսում է դրանք քննարկել մինչև տարվա վերջ։

Թողնել մեկնաբանություն