Գլխավոր Նորություններ

ՈՐՔԱ՞Ն ԳՈՒՄԱՐ Է XIAOMI-Ն 3 ՕՐՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ

ՈՐՔԱ՞Ն ԳՈՒՄԱՐ Է XIAOMI-Ն 3 ՕՐՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ

Շշբաթ 12.01.2019

Չինական սմարթֆոններ արտադրող Xiaomi ընկերությունը 3 օրում մոտ 6,3 մլրդ դոլար է կորցրել։ Հանկոնգի բորսայում ընկերության արժեթղթերը 17 տոկոսով նվազել են, գրում է Bloomberg-ը։

Հաղորդվում է, որ նվազումը աճել է հունվարի 10-ին, քանի որ լրացել է IT-ընկերության բաժնետոմսերի վաճառքի արգելքի վեցամսյա ժամկետը, որը սկսվել էր 2018 թվականի հուլիսի 10-ին IPO-ի առաջին օրը։

Bloomberg-ը ենթադրում է, որ Xiaomi-ի բաժնետոմսերի վաճառքը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ շատ ներդրողներ իրենց արժեթղթերը վաճառել են պաշտոնական IPO-ից շատ ավելի վաղ և շատ ցածր գնով, այդպես, 2010 թվականին դրանք կարելի էր գնել 2 հոնկոնգյան ցենտով։ Հունվարի 10-ի դրությամբ մեկ բաժնետոմսը արժե 9,97 հոնկոնգյան դոլար։

Ավելի վաղ Xiaomi-ից հայտնել էին, որ Հնդկաստանում փորձարկում են Mi Pay սեփական վճարային համակարգի բետա տարբերակը: Xiaomi-ի կողմից անշփում վճարումներից արդեն կարող է օգտվել փորձարկողների նեղ շրջանակը:

2019 թվականի սկզբից նախատեսվում է ամբողջական գործարկումը:

Թողնել մեկնաբանություն