Գլխավոր Նորություններ

Նվազագույն աշխատավարձի չափը կպահպանվի նաև հաջորդ տարի

Նվազագույն աշխատավարձի չափը կպահպանվի նաև հաջորդ տարի

Չորեքշաբթի 07.11.2018

2019 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվող ընդհանուր բյուջեն կազմելու է 438 մլրդ 817 մլն դրամ: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտանակատար Արսեն Մանուկյանը։

«Պետական բյուջեից իրականացվող պետական ծրագրերն այս տարի ավելացել են՝ դառնալով 95 պետական ծրագիր: 2019թ-ին նախատեսում են երկրորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի սահմանում 150 հազար դրամի չափով՝ 2018-ի 50 հազարի փոխարեն: Հաջորդ տարի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, ինչպես նշեց փոխնախարարը, կմնա անփոփոխ, կվերանայվի ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունները: Իսկ նվազագույն ամսական աշխատավարձի չափը կպահպանվի նույնությամբ՝ 55 հազար դրամ: Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ծրագրով՝ 2019թ. բյուջեի ծախսային մասը կկազմի 37 մլրդ 744 մլն դրամ, նախորդ տարի կազմել է 39 մլրդ 498 մլն դրամ: Այստեղ ծախսերի նվազում է ակնկալվում 1 մլրդ 750 մլն դրամի չափով: Սոցիալական փաթեթով ապահովելու միջոցառման ծախսը կկազմի 10 մլրդ 619 մլն դրամ, այն նույնությամբ պահպանվել է նախորդ տարվա համեմատ: Կենսաթոշակային ապահովության մասով նախատեսվում է 222 մլրդ 863 մլն դրամի հատկացում, նախորդ տարվա համեմատ ծախսերի աճը կազմել է 12 մլրդ 393 մլն դրամ»,- մանրամասնեց փոխնախարարի պաշտոնակատարը։

Ինչ վերաբերում է կուտակային կենսաթոշակային համակարգի հատկացումներին, Մանուկյանն ասաց, որ ծախսը նախատեսվում է 56 մլրդ 779 մլն դրամ, աճը 14 մլրդ 146 մլն է, ինչը, նրա խոսքով, պայմանավորված է շահառուների թվաքանակի աճով, ինչպես նաև մասնահանումների պետական մասնակցության 7,5-2,5 համամասնության տրամադրմամբ:

«Ավանդների փոխհատուցման սահմանաչափի տրամադրվող գումարները կպահպանվեն նույնությամբ. 2018թ-ին տրամադրված գումարը եղել է 1 մլրդ 200 մլն դրամ: Փոխհատուցում կստանան մինչև 1933 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները»,- հավելեց նա։

Նշենք, որ 2019թ.-ի բյուջեն նախորդ տարվա նկատմամբ աճելու է 34 մլրդ 748 մլրդ դրամով:

Թողնել մեկնաբանություն