Գլխավոր Նորություններ

Նավթի համաշխարհային գներն աճ են գրանցել

Նավթի համաշխարհային գներն աճ են գրանցել

Հինգշաբթի 10.01.2019

Համաշխարհային առաջատար ընկերությունների նավթի գների աճն ակտիվացել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարցով դրական բանակցությունների ֆոնին: Корреспондент-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում են այսօրվա աճուրդի տվյալները:

Այսպիսով, հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում աճել է 0,95 դոլարով (1,66 տոկոս)՝ հասնելով 58,28 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Տեխասյան WTI նավթի արժեքը փետրվարյան մատակարարումների համար նյույորքյան NYMEX էլեկտրոնային աճուրդում ավելացել է 0,78 դոլարով (1,61%)՝ հասնելով 49,30 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նախօրեին Պեկինում պաշտոնապես մեկնարկել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարցերով երկկողմ բանակցությունները:

Թողնել մեկնաբանություն