Գլխավոր Նորություններ

Նավթի գները նվազել են, սակայն շաբաթն ավարտվել է երկու տարվա ընթացքում գրանցված ռեկորդային աճով

Նավթի գները նվազել են, սակայն շաբաթն ավարտվել է երկու տարվա ընթացքում գրանցված ռեկորդային աճով

Շշբաթ 12.01.2019

Համաշխարհային ընկերությունների նավթի գներն անկում են գրանցել ուրբաթօրյա աճուրդի ընթացքում, սակայն շաբաթն ավարտում են երկու տարվա ընթացքում գրանցված առավելագույն աճով՝ ՕՊԵԿ-ի կողմից մատակարարումների կրճատման վերաբերյալ լավատեսության և համաշխարհային տնտեսության աճի մասին լուրերի ֆոնին:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, Brent ապրանքանիշի մարտյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում երեկոյան նվազել է 0,48 դոլար (0,78%)՝ կազմելով 61,20 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Աճուրդի ընթացքում ավելի վաղ Brent-ի նավթի արժեքը դեկտեմբերի 13-ից ի վեր առաջին անգամ բարձրացել էր 62 դոլարից:

Միևնույն ժամանակ WTI տեխասյան ընկերության նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նյույորքյան առևտրային բորսայում նվազել է 0,32 դոլարով (0,61%)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 52,27 դոլար:

Շաբաթվա սկզբից ի վեր Brent-ի նավթը թանկացել է 7,3 տոկոսով, իսկ WTI-ի նավթը՝ 9 տոկոսով: Գների շաբաթական բարձրացումը կարող է դառնալ ամենազգալին 2016-ի դեկտեմբերից ի վեր:

Թողնել մեկնաբանություն