Գլխավոր Նորություններ

Միացյալ Էմիրություններում բացվել է աշխարհում առաջին «լողացող» սուպերմարկետը

Միացյալ Էմիրություններում բացվել է աշխարհում առաջին «լողացող» սուպերմարկետը

Ուրբաթ 07.12.2018

Դուբայի ափերի մոտ բացվել է իր տեսակի մեջ աննախադեպ սուպերմարկետ՝ աշխարհում առաջին «լողացող» սուպերմարկետը, հաղորդում է Al Arabiya-ն:

Ըստ աղբյուրի՝ այն սպասարկում է զբոսանավերն ու ծովային հաճույքներից օգտվող զբոսաշրջիկներին: Խոսքն Aqua Pod նավ-սուպերմարկետի մասին է: 

Սուպերմարկետն առաջարկում է մոտ 300 տեսակի ապրանք՝ սառը, տաք ուտեստներ, պաղպաղակ, թարմ մթերք, ալկոհոլային խմիչք, ինչպես նաև մաշկի խնամքի պարագաներ, դեղամիջոցներ:

Հայտնի է, որ սուպերմարկետն աշխատում է շաբաթական վեց օր՝ շուրջօրյա:

Նշվում է նաև, որ տախտակամածը հագեցած Է հատուկ նորարարական համակարգով, որը հավաքում Է ծովում գտնվող աղբը:

Թողնել մեկնաբանություն