Գլխավոր Նորություններ

Մեծ Բրիտանիայում մետաղադրամ են թողարկել Սթիվեն Հոքինգի պատվին

Մեծ Բրիտանիայում մետաղադրամ են թողարկել Սթիվեն Հոքինգի պատվին

Չորեքշաբթի 13.03.2019

Մեծ Բրիտանիայի դրամահատարանը հուշադրամ է թողարկել հայտնի բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգի պատվին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, 50 փենս անվանական արժեքով մետաղադրամի վրա պատկերված է սև անցքի պատկերը: Մետաղադրամը պատրաստված է 4 տարբերակով՝ հավաքածուի համար սովորական (10 ֆունտ ստերլինգ արժողությամբ), հավաքածուի համար արծաթյա (5500 օրինակով և 55 ֆունտ արժողությամբ), հավաքածուի համար արծաթյա և ավելի հաստ (2500 օրինակով և 95 ֆունտ արժողությամբ) և հավաքածուի համար ոսկյա (400 օրինակով և 795 ֆունտ արժողությամբ):

Ի դեպ, նշվում է, որ թանկարժեք մետաղներից պատրաստվածներն արդեն վաճառվել են դրամահատարանի կայքում: Դրանք հուշանվերային են և շրջանառության ենթակա չեն:

Հոքինգը կյանքից հեռացել է 2018 թվականի մարտին՝ 76 տարեկան հասակում: Տասնամյակներ շարունակ նա եղել առավել հայտնի ժամանակակից աստղաֆիզիկոսը: Նրա մեծագույն ավանդներից մեկն այն է, որ կարողացել է գիտությունը հասանելի դարձնել բոլորի համար:

Թողնել մեկնաբանություն