Գլխավոր Նորություններ

Մեծ Բրիտանիան այլևս չի տրամադրի ներդրումային վիզաներ

Մեծ Բրիտանիան այլևս չի տրամադրի ներդրումային վիզաներ

Ուրբաթ 07.12.2018

Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 7-ից դադարեցնում է այսպես կոչված «ոսկե այցագրերի» հանձնման ծրագրի գործողությունը: Վերջիններս օտարերկրացի ներդրողներին իրավունք են տալիս կեցության վկայագիր սանալ երկրում: Դրանք ամենից շատ ունեն ռուսաստանցիներն ու չինացիները: Որոշումը բացատրվում Է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարով, հաղորդում է Bloomberg-ը:

Նշենք, որ Tier 1 ներդրողի այցագիրը ներդրվել Է 2008 թվականին՝ ԵՄ սահմաններից դուրս բնակվող հարուստ մարդկանց Բրիտանիա բերելու նպատակով:

Այդ այցագիրն ստանալու համար անհրաժեշտ Էր առնվազն 2 միլիոն ֆունտի ներդրում կատարել երկրի տնտեսությունում. որպես կանոն, դա արտահայտվում Է Միացյալ Թագավորություն տեղափոխվելուց հետո առաջին երեք ամսում պետական արժեթղթերի կամ տեղական ընկերությունների բաժնետոմսերի գնմամբ: Բայց ծրագիրն սկսեցին քննադատել այն երկյուղների պատճառով, որ դա կօգտագործեն փողերի լվացման համար:

Կառավարությունում խոստացել են, որ «ոսկե այցագրերը» կսկսեն վերստին հանձնվել այն բանից հետո, երբ ֆինանսների ծագումն ստուգելու համակարգ կներդրվի ոլորտում:

Թողնել մեկնաբանություն