Կոնվերս Բանկը հովանավորում է երևանյան երաժշտական միջազգային փառատոնը

Երեքշաբթի 11.09.2018

Կոնվերս Բանկը սեպտեմբերի 10-ին մեկնարկած Ամենամյա Երևանյան միջազգային 12-րդ փառատոնի գլխավոր հովանավորն է: Այս տարի փառատոնը նվիրված Է Երևանի 2800-ամյակին:

Միջազգային երաժշտական փառատոնին աջակցությամբ Կոնվերս Բանկը  իր  հերթական ներդրումն է կատարում մշակույթի ոլորտի  խրախուսման, զարգացման հարցում:

«Սա Կոնվերս Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում կարևորագույն միջոցառումն է: Մենք վստահ ենք, որ մշակույթը, արվեստը այն կարևորագույն ոլորտներն են, որոնք սերունդներ են կրթում ու դաստիարակում, անհատականություններ ձևավորում: Այս առումով վստահ ենք, որ հասարակություն-բիզնես  համագործակցության ձևաչափը մշակույթի և արվեստի հանրայնացման առումով ամենաարդյունավետներից է : Եվ այս գիտակցմամբ արդեն ավելի քան երկու տասնամյակ մասնակցում ենք մշակույթի և արվեստի  խրախուսման տարբեր նախագծերի», -ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Կոնվերս Բանկի մշակութային նախաձեռնություններից առանձնացվել են Մոնսարատ Կոբալյեյի այցը Հայաստան և Արցախ, Աստոր Պիացոլայի հանրահռչակ «Մարիա դե Բուենոս Այրես» օպերա տանգոյի բեմադրությունը, Բարբոզա տրիոյի երևանյան համերգները: