Կոնվերս Բանկը հայտարարում է 25% քեշբեք ուսանողների համար

Ուրբաթ 16.11.2018

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Կոնվերս բանկը ներկայացնում է լոյալության հերթական ակցիան. գործարկված CashBack ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել բանկի ուսանող քարտապանները:

«Ակցիայի շրջանակներում նոյեմբերի 16-18-ը բանկն իր ուսանող հաճախորդներին առաջարկում է կատարել անկանխիկ գնումներ՝ «Ուսանողական», Visa ISIC, ինչպես նաև՝ «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակում տրամադրված պլաստիկ քարտերով, վճարել  Կոնվերս բանկի  POS տերմինալներով և ստանալ գործարքի(ների) գումարի 25 տոկոսի չափով հետ վերադարձ», - ասել են բանկում՝ հավելելով, որ այս տարի, ընդհանուր առմամբ, հաճախորդներին հետ է վերադարձվել ավելի քան 10 մլն ՀՀ դրամ:

Բանկում նշել են նաև, որ վաղը՝ նոյեմբերի 16-ին, կամփոփվեն ուսանողների համար գործարկված «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի արդյունքները: Դրա շրջանակներում բանկի քարտերով 100 հազար և ավելի դրամ գումարի չափով անկանխիկ գնումներ կատարած ուսանողները կստանան նվերներ, ինչպես նաև բանկի հիփոթեքային վարկավորումից արտոնյալ պայմաններով օգտվելու ու Կոնվերս բանկում պրակտիկա անցնելու հնարավորություն:

Նշենք, որ  «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել ուսանողական վարկավորման ծրագրում ներառված ԲՈւՀ-երի ուսանողները, «Այբ» և «Շիրակացի ճեմարան» կրթահամալիրների 12-րդ դասարանի չափահաս աշակերտները և շրջանավարտները: Ակցիայի շրջանակներում մինչև  դեկտեմբերի 30-ը շահառուներին 36 ամիս մարման ժամկետով և 15 տոկոս տարեկան դրույքաչափով վարկային սահմանաչափով Mastercard Standard պլաստիկ քարտ  կտրամադրվի առանց սպասարկման վճարի: