Գլխավոր Նորություններ

ԿԲ-ից և բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի շրջանառությունը

ԿԲ-ից և բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի շրջանառությունը

Չորեքշաբթի 13.03.2019

Փողի բազայի և փողի զանգվածի միջև հարաբերակցության հետազոտումը թույլ է տալիս հասկանալ տնտեսությունում փողի շրջանառության հետ կապված խնդիրները, վերլուծել դրանք և առկա խնդիրների պարագայում փորձել առաջարկել հաղթահարման ուղիները։

Հայաստանի բանկային համակարգում վարվող քաղաքականության արդյունքում Հայաստանը շարունակում է հաղթահարել արտաքին և ներքին տնտեսական հիմնախնդիրները՝ պահպանելով սեփական դրամական միավորը ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև Արցախում։

Սակայն, աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք ստիպված են լինում հրաժարվել սեփական արժույթից, որպեսզի վերականգնեն երկրում ծագած ֆինանսական ճգնաժամը։ Շատ երկրներ էլ հրաժարվում են սեփական դրամից հանուն նոր դրամական միավորի, որը համընդհանուր է, օրինակ, որևէ կառույցի անդամ մյուս երկներում ևս և այդ դեպքում հեշտանում են փոխադարձ առևտրային հարաբերությունները։

Նման օրինակ են Եվրոմիության երկրները կամ եվրոյի գոտու երկրները, որոնք սեփական արժույթները փոխարինեցին եվրոյով։ Որքանով էր դա ճիշտ կամ սխալ՝ ցույց կտա ապագան։ ԵԱՏՄ-ի շրջանակներում ևս այս հարցը ակտուալ է։ Անդամ երկրները այդ փորձառությունը ունեցել են դեռևս ԽՍՀՄ օրոք։

Վերադառնալով ՀՀ՝ փորձենք ուսումնասիրել փողի բազայի և դրամական զանգվածի խոշորագույն բաղադրիչներից մեկի վարքագիծը։ Սկզբում դիտարկենք փողի բազայի մեջ մտնող ԿԲ-ից դուրս շրջանառվող կանխիկ դրամի ծավալները․

Գծապատկեր 1․ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի շրջանառությունը 2018թ-ի մարտ-դեկտեմբեր ամիսների վերջի դրությամբ
 

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2018թ-ի դեկտեմբերի վերջի դրությամբ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ծավալները կազմել են 566,706 մլն դրամ, մարտի վերջի դրությամբ՝ 463,145 մլն դրամ։ Հետևաբար, 2018թ-ի դեկտեմբերի վերջի դրությամբ արձանագրված ծավալները գերազանցել են 2018 թ-ի մարտի ծավալները մոտ 1,2 անգամ։
 

Մյուս կողմից ունենք բանկային համակարգից դուրս շրջանառվող կանխիկ դրամ, որի դինամիկան հետևյալն է․

Գծապատկեր 2․ Բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի շրջանառությունը 2018թ-ի մարտ-դեկտեմբեր ամիսների վերջի դրությամբ
 

Այս ցուցանիշի մասով կարող ենք փաստել, որ 2018թ-ի դեկտեմբերի վերջի դրությամբ բանկային համակարգից դուրս շրջանառվող կանխիկ դրամի ծավալները կազմել են 476,996 մլն դրամ, որը մարտի ծավալները գերազանցել է 1,2 անգամ։

 

 

 

Նյութի աղբյուր՝  banksnews.am

Թողնել մեկնաբանություն