Գլխավոր Նորություններ

Կարևոր է, որ շուկայում ցեմենտը մի քանի անգամ էժան լինի, տեղական արտադրողներն ինքնարժեքը արհեստական բարձր են ցույց տալիս. Հայկ Սարգսյան

Կարևոր է, որ շուկայում ցեմենտը մի քանի անգամ էժան լինի, տեղական արտադրողներն ինքնարժեքը արհեստական բարձր են ցույց տալիս. Հայկ Սարգսյան

Ուրբաթ 12.04.2019

«Նախկինում մաքսային խոչընդոտներ առաջացնելով՝ արգելում էինք պարսկական ցեմենտի մուտքը հայկական շուկա, որ տեղական գործարանները չկանգնեն, որովհետև սեփականատերերը հայտարարում էին, որ եթե իրանական ցեմենտը մտնի, մենք վնաս կկրենք, մի գործարանը կփակվի, 400 աշխատող գործազուրկ կդառնա: Ասում էին՝ եկեք մեր շուկայում ցեմենտը մի քանի անգամ թանկ ծախենք, որ պահենք աշխատողներին»,-ասաց նա և հավելեց, թե այդ մոտեցման հետ ինքը համաձայն չէ և դեռ ավելին՝ հակառակն է ուզում պնդել:

«Մեզ համար կարևոր է, որ շուկայում ցեմենտը մի քանի անգամ էժան լինի, ինչը նաև կբերի շինարարության էժանացմանը: Պետք է հաշվարկենք՝ մեզ ձեռնտու է, որ 400 աշխատող պահե՞նք, թե՞ մեր շինարարությունն էժանանա, նաև այս մասով բյուջեում մուտքեր ապահովենք: Պետք է 22 000 դրամ  տուգանքը վերանայվի, ցեմենտ արտադրողներին հորդորենք վերանայել ցեմենտի գները, քանի որ արհեստական բարձր են ցույց տալիս ինքնարժեքը, և խնդրում, որ չթողենք իրանական ցեմենտը մտնի ՀՀ: Մեր գործարարները դրանով կզգոնանան, տարիներ շարունակ գործարարները միլիոնավոր դոլարներ են աշխատել»,-ասաց նա:

Պատգամավորը շարունակեց՝  ո՞վ է ասել, որ ցեմենտ պարտադիր պետք է արտադրենք, ու, դրանով պայմանավորված, շինարարությունը թանկանա: «Ասում են՝ ցեմենտի տեսակարար կշիռը ցածր է շինարարության մեջ, բայց ես համաձայն չեմ»,-ասաց նա:  

Հիմնական զեկուցող Տնտեսական զարգացման և ներդրումների նախագահ Տիգրան Խաչատրյանը նշեց՝ խնդիրն այն է, որ անցյալում պաշտպանված եղանակը իրականում պաշտպանություն չի եղել:

Նրա խոսքով՝ այն երկրներում, որտեղից էժան ցեմենտ է ներմուծվում, էներգակիրների անհամեմատ ցածր պայմաններում են աշխատում, և եթե արտոնություն չտրվի, ոլորտում խնդիրներ կլինեն և քայլ առ քայլ այն իրավիճակին կհանգենք, որ տեղական արտադրողները կփակվեն, իսկ կառավարությունը նման բան թույլ տալ չի կարող»,-ասաց նա և հավելեց, որ տուրքի չափերը քննարկելով, պետք է պաշտպանություն իրականացնեն: 

 

 

Նյութի աղբյուր՝ tert.am

 

 

 

Թողնել մեկնաբանություն