Գլխավոր Նորություններ

Կադիրովը գազի՝ Չեչնիայի կուտակած պարտքերը ներելու կոչ է արել

Կադիրովը գազի՝ Չեչնիայի կուտակած պարտքերը ներելու կոչ է արել

Ուրբաթ 12.04.2019

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է հանրապետության գերագույն դատարանի՝ բնակչության ունեցած գազի պարտքի դուրսգրումը չեղարկող որոշումը, գրում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ գազատար ցանցերը գործնականում ոչնչացվել են, հանրապետությունը մեծ կորուստներ է ունեցել, ինչպես նաև գազի սպառումը վերահսկելու հնարավորություն չի եղել:

Կադիրովն օրինակ է բերել այն պրակտիկան, երբ պարտատերը (պետությունը) չեղարկում է «տարբեր հանգամանքների պատճառով կամ տարիների ընթացքում» կուտակված պարտքը, և հիշեցրել է, որ Ռուսաստանը շատ պետությունների պարտքեր է ներել:

«Չեչնիան և իր ժողովուրդը հույս ունեն, որ ստեղծված հատուկ հանգամանքների պայմաններում պետությունն ու ընկերությունն իրենց կընդառաջեն: Եվ նման որոշումն արդար կլինի»,- եզրափակել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարը:  

Հիշեցնենք, որ հունվարին հանրապետության մայրաքաղաք Գրոզնիի դատարանը հանրապետական դատախազության պահանջով բնակչության՝ ավելի քան 9 մլրդ ռուբլու չափով գազի պարտքը «անհուսորեն կորած» էր հայտարարել:

Հանրապետության իշխանություններն այդ որոշումն արդար էին համարել, սակայն դրանից հետո Ռուսաստանի Դաշնության ենթակա այլ տարածքներ պահանջել էին Չեչնիայի օրինակով զրոյացնել գազի իրենց պարտքը:

«Գրոզնիի Գազպրոմ միջշրջանգազ» ընկերությունն իր հերթին բողոքարկել էր առաջին ատյանի 

Թողնել մեկնաբանություն