Ինեկոբանկը 5 մլն դոլար ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել

Չորեքշաբթի 12.09.2018

Ինեկոբանկ ՓԲԸ-ն ավարտել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը:  Տեղաբաշխումն սկսվել է 2018 թվականի հունիսի 11-ի ժամը 10:00-ից, ավարտվել` 2018 թվականի սեպտեմբերի 7-ին: 

Պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունեցել բաց բաժանորդագրության միջոցով: Առաջին տրանշի շրջանակում իրականացվել է 50,000 հատ պարտատոմսի տեղաբաշխում, յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 3 տարի է, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականցվելու է կիսամյակային պարբերականությամբ։