InecoPay-ն արժանացել է «Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում» մրցանակին

Երեքշաբթի 18.12.2018

InecoPay վճարային լուծումը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Նորարարական վճարային լուծում» մրցանակին:

«Global Business Outlook» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 4-րդ տարին անընդմեջ, համարվում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշներից մեկը։

Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ մրցույթի կազմակերպիչների կողմից առանձնացվել է մի շարք չափանիշներ, որոնց հիման վրա իրականացվել է համակարգի գնահատումը։ Ըստ այդ չափանիշների` Ինեկոբանկը տարվա ընթացքում ներդրել է տեխնոլոգիական նորարարական լուծում, որն իր օգտագործելիության հարմարավետության և արագության շնորհիվ բացառիկ ազդեցություն է ունեցել հայաստանյան վճարային էկոհամակարգի և հաճախորդի կենսափորձի վրա։ Հատուկ կարևորվել է օգտագործված տեխնոլոգիաների  ապահովությունը և անվտանգությունը։

Ինեկոբանկն այսօր Հայաստանում առաջին ամբողջական թվային բանկն է, որն ապահովում է համալիր թվային լուծումների գործիքակազմ հաճախորդների համար, միաժամանակ, շարունակելով ներդնել եւ զարգացնել հարմար եւ ապահով բանկային թվային գործիքներ եւ համակարգեր՝ ապահովելով առավել հաճախորդամետ ծառայություններ: