Գլխավոր Նորություններ

IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 6-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը

IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 6-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը

Հինգշաբթի 27.12.2018

IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 6-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը, որոնք թողարկվել են 2018թ. նոյեմբերի 22-ին՝ $100 անվանական արժեքով։ 

Բանկում նշել են, որ պարտատոմսերի շրջանառության ժամկետը 2 տարի 3 ամիս է, արժեկտրոնային եկամուտը կկազմի 5,25%, որը կվճարվի եռամսյա պարբերականությամբ։ 

Տեղաբաշխված պարտատոմսերի ընդհանուր ծավալը $5 մլն է։ 

IDBank-ի վարչության նախագահի ժ/պ, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը նշել է, որ պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում, որից հետո երկկողմանի գնանշման արդյունքում ներդրողները հնարավորություն կունենան ազատ գնել եւ վաճառել դրանք։ 

«IDBank-ի 6-րդ թողարկման պարտատոմսերի՝ ժամկետից շուտ տեղաբաշխումը խոսում է այս ֆինանսական գործիքի նկատմամբ մեծ պահանջարկի մասին։ Հաշվի առնելով, որ IDBank-ը շուկայի ամենաակտիվ խաղացողներից է՝ հաճախորդները մեծ վստահություն ունեն բանկի եւ դրա կողմից թողարկված պարտատոմսերի նկատմամբ։ Բանկն արդեն իսկ թողարկել է անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի 6 տրանշ` ընդհանուր՝ $25 մլն եւ 1 մլրդ դրամ ծավալներով։ Ի դեպ, բոլորովին վերջերս IDBank-ը մարել է 1-ին թողարկման պարտատոմսերը»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։

Թողնել մեկնաբանություն