IDBank-ը Վանաձորում ներկայանում է նոր դեմքով

Երկուշաբթի 19.11.2018

Վանաձորում արդեն գործում է IDBank-ի նոր մասնաճյուղը: «Նոր, հարմարավետ պայմաններ, սպասարկման նորաոճ սրահ՝ տեխնոլոգիական և դիզայներական արդիական լուծումներով. այսուհետ IDBank-ի վանաձորցի հաճախորդները հնարավորություն կունենան գործարքներ կատարել, օգտվել բանկային ծառայություններից բոլորովին այլ՝ չպարտադրող միջավայրում։ 

Մասնաճյուղում կգործի նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի, որով, բացի կանխիկի մուտքագրման/ելքագրման գործարքներից, կարելի է մարել վարկեր, տարբեր հաշիվներ համալրել, կատարել կոմունալ վճարումներ և օգտվել 200+ այլ ծառայություններից շուրջօրյա՝ 24/7 գրաֆիկով»,- ասված է հաղորդագրությունում։ 

Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, բանկի վարչության անդամները, գործարարներ և հաճախորդներ։ 

IDBank-ի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ IDBank-ը որդեգրել է նոր ձևաչափով հաճախորդներին նորաոճ, հարմարավետ պայմաններում սպասարկում ապահովելու քաղաքականություն։ 

«Դա ներառում է և՛ բանկային հեռահար գործիքակազմը, և՛ մասնաճյուղային նոր ոճի ցանցի ներդրումը։ Վերաբացելով Վանաձորի մասնաճյուղը՝ մենք նպատակ ունենք  հաճախորդներին առաջարկել առավել հարմարավետ, բարձրակարգ, հաճելի սպասարկում։ Ուրախ ենք նշել, որ նորաոճ պիլոտային մասնաճյուղերից առաջինը բացվել է հենց Վանաձորում. այն կգործի նախկինի փոխարեն։ Վստահ ենք՝ մեր հին ու նոր հաճախորդները կգնահատեն այս փոփոխությունը և կսիրեն IDBank-ի նոր մասնաճյուղը»,- ասել է Ռուբեն Մելիքյանը։

IDBank-ը Վանաձորի մասնաճյուղի վերաբացման առիթով այսօրվանից հայտարարում է ակցիա և խաղարկություն։ 

Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ խաղարկությանը կարող են մասնակցել այն քարտապանները, որոնք իրենց՝ «Վանաձոր» մասնաճյուղի կողմից տրամադրված քարտերով 2018թ. նոյեմբերի 19-ից մինչև 2019թ. մարտի 30-ը ներառյալ առնվազն 2 անգամ կստանան արագ դրամական փոխանցումներ, ընդ որում, նրանց համար կսահմանվի արտարժույթի փոխարկման արտոնյալ փոխարժեք: 

«Խաղարկության հաղթող են ճանաչվելու 5 քարտապաններ. 1-ին տեղում կլինի առավելագույն հանրագումարային փոխանցում ստացած քարտապանը, որին կտրամադրվի 300 000 դրամ նվեր քարտ, 2-րդ մրցանակը՝ 200 000 դրամի չափով նվեր քարտ, ևս 3 քարտապաններ կընտրվեն պատահականության սկզբունքով և կպարգևատրվեն 100 000-ական դրամ նվեր քարտերով՝ տեխնիկայի առաջատար խանութներից մեկում գնումներ կատարելու համար»,- տեղեկացրել է Տաթևիկ Հովհաննիսյանը: 

Ներկայում IDBank-ն ունի 13 մասնաճյուղ, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Աբովյանում և Գավառում:

«IDBank-ի ռազմավարական հիմնական նպատակներից մեկը նոր տեխնոլոգիաների և նորարարական պրոդուկտների ներդրումն է, որոնք թույլ կտան հաճախորդներին արագ և հարմարավետ պայմաններում օգտվել բանկային ծառայություններից»,- նշել են բանկում: