Գլխավոր Նորություններ

Ի՞նչ պետք է իմանալ ճամփորդելիս

Ի՞նչ պետք է իմանալ ճամփորդելիս

Չորեքշաբթի 13.03.2019

Ժամային գոտի, դրամական միավոր, եղանակային առանձնահատկություններ, ամենից հաճախ պետք եկող բառեր, ճիշտ ընտրված հուշանվերներ. մի խոսքով այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ զբոսաշրջիկին՝ ամփոփված մեկ ինֆոգրաֆիկայի մեջ:

 

Հունաստան մեկնող զբոսաշրջիկը կգտնի իրեն անհրաժեշտ ու հետաքրքրող ամեն բան. ավելի քան 250 արևոտ օր, 4 ծով, 1400 կղզի, բազմաթիվ կիսաքանդ ճարտարապետական կոթողներ, թանգարաններ և անչափ համեղ խոհանոց:

Ի տարբերություն մեզ և ևս մի քանի հին ժողովուրդների՝ հույները ճիշտ են գնահատել իրենց հին, թեև կիսաքանդ կամ ավերված շինությունների արժեքը և պահպանել են դրանք: Հնությունների սիրահար զբոսաշրջիկներին այստեղ սպասում են աշխարհի ամենամեծ թվով ճարտարապետական հուշարձանները:

Հունաստանում չեն ձանձրանա նաև շքեղ ծովափնյա հանգստի սիրահարները: Հունաստանի կղզիներից յուրաքանչյուրն իսկական դրախտ է հանգստացողների համար: Բայց ինչպես ցանկացած այլ երկիր, այնպես էլ Հունաստան մեկնելուց առաջ արժե փոքր-ինչ ժամանակ հատկացնել և տեղեկանալ երկրի հիմնական առանձնահատկությունների մասին: Եվ ուրեմն, ի՞նչ է պետք իմանալ Հունաստան ճամփորդելիս:

Հունաստան

 

 

 

 

Նյութի աղբյուր՝  internest.am

Թողնել մեկնաբանություն