Գլխավոր Նորություններ

ՀՀ ներքին պարտքը 2018թ․-ի դեկտեմբերի վերջի դրությամբ

ՀՀ ներքին պարտքը 2018թ․-ի դեկտեմբերի վերջի դրությամբ

Երկուշաբթի 25.02.2019

ՀՀ համախառն պետական պարտքի ծավալները 2018թ-ի դեկտեմբերի դրությամբ մոտենում են 7 մլրդ դոլարի կամ 3,348,951 մլն դրամ շեմին: Այս պարտքի զգալի մասնաբաժինը պատկանում է արտաքին պարտքին, սակայն պակաս կարևոր նշանակություն ունի նաև ներքին պետական պարտքը, որը ևս աճման միտումներ է դրսևորել.

Գծապատկեր 1. Ներքին պարտքի ծավալները դրամային արտահայտությամբ 

Համաձայն ԱՎԾ տվյալների՝ ներքին պարտքը վերոհիշյալ ժամանակահատվածում անընդհատ աճման միտում է դրսևորել և 2018թ-ի դեկտեմբերի դրությամբ կազմել է 672,419.20 մլն դրամ՝ նոյեմբերի համեմատ ավելանալով 7,988.4 մլն դրամով: 2017թ-ի դեկտեմբերի համեմատ 2018թ-ի դեկտեմբերին ներքին պարտքի ծավալները աճել են 1.1 անգամ: 

Այստեղ, իհարկե, կարևոր են նաև դրամ/դոլար փոխարժեքի տատանումները․

Գծապատկեր 2. Դրամ/դոլար փոխարժեքի դինամիկան

2018թ-ի դեկտեմբերի վերջին 1 դոլարի արժեքը կազմել է 483.75 դրամ, որը նվազել է նախորդ ամսվա նկատմամբ 1.34 դրամով:
 

Հաշվի առնելով դրամ/դոլար փոխարժեքի տատանումները՝  ուսումնասիրենք ներքին պարտքի դինամիկան դոլարային արտահայտությամբ.

Գծապատկեր 3. Ներքին պարտքի ծավալների դինամիկան դոլարային արտահայտությամբ

Փաստորեն, 2018թ-ի դեկտեմբերին ՀՀ ներքին պետական պարտքը հասել է 1.3 մլրդ դոլարի սահմանին՝ աճելով 2018թ-ի նոյեմբերի համեմատ 20,3 մլն դոլարով: 2017թ-ի դեկտեմբերի վերջի համեմատ ներքին պարտքը աճել է  110.31 մլն դոլարով:
 

Դոլարային արտահայտությամբ ներքին պարտքը ձևավորվել է հետևյալ կերպ

Գծապատկեր 4. ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռքբերված պետական և արտարժութային պետական պարտատոմսերի ծավալները 2017թ-ի և 2018թ-ի դեկտեմբերի վերջի դրությամբ

Պետք է փաստենք, որ ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռքբերված պարտատոմսերի ծավալները գերազանցել են արտարժութային պետական պարտատոմսերի ծավալները: Մասնավորապես, 2018թ-ի տարեվերջին ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռքբերված պարտատոմսերի ծավալները կազմել են 1,208.28 մլն դոլար, իսկ արտարժութային պարտատոմսերինը՝ 172.7 մլն դոլար: 2018թ-ի նոյեմբերի համեմատ ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռքբերված պարտատոմսերի ծավալները 2018թ-ի դեկտեմբերին աճել են 17.96 մլն դոլարով, իսկ 2017թ-ի դեկտեմբերի համեմատ՝ 92.71 մլն դոլարով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նյութի աղբյուր՝ banksnews.am

Թողնել մեկնաբանություն