Գլխավոր Նորություններ

Հայէկոնոմբանկը զեղչում է դեպի Ավստրիա եվրոյով SWIFT փոխանցումները

Հայէկոնոմբանկը զեղչում է դեպի Ավստրիա եվրոյով SWIFT փոխանցումները

Երեքշաբթի 04.12.2018

Հայէկոնոմբանկը տեղեկացնում է, որ 2018թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2019թ. փետրվարի 2-ը ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար դեպի Ավստրիա եվրոյով փոխանցումները SWIFT համակարգով, անկախ գումարի մեծությունից, իրականացվելու են 5000 դրամ սակագնով եվրո OUR ծախսային տարբերակով:

Բանկում ընդգծել են, որ գումարը շահառուին է հասնելու ամբողջությամբ:

Արտարժույթով SWIFT փոխանցումների մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Թողնել մեկնաբանություն