Գլխավոր Նորություններ

Հայէկոնոմբանկը սինգապուրյան ներդրումային ընկերությունից վարկ է ստացել

Հայէկոնոմբանկը սինգապուրյան ներդրումային ընկերությունից վարկ է ստացել

Երկուշաբթի 07.01.2019

Հայէկոնոմբանկը եւ սինգապուրյան EFA Group ընկերության կողմից կառավարվող՝ Սինգապուրում տեղակայված եւ գրանցված EFA Financial Institutions Debt Fund PTE. Ltd. ներդրումային ընկերությունը դեկտեմբերի 27-ին վարկային պայմանագիր են կնքել:

Բանկում նշել են, որ միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների բիզնեսի վարկավորմանը: 

Այս պայմանագրով տրամադրվող վարկային միջոցները սինգապուրյան ընկերության առաջին ներդրումն են Հայաստանում:

Հայէկոնոմբանկում ընդգծել են, որ ՓՄՁ վարկավորման եւ Առեւտրի ֆինանսավորման նպատակով միջազգային վարկատու ընկերությունների հետ 2018թ. բանկը կնքել է մոտ $26 մլն-ի չափով գործարքներ եւ վարկային պայմանագրեր, որոնցից կարելի է առանձնացնել՝

-Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից հաջողված ՀՀ կին գործարարների կողմից ղեկավարվող կամ հիմնված բիզնեսի ֆինանսավորման ծրագիրը,
-Գերմանական KfW Խմբի դուստր ընկերություն հանդիսացող DEG գերմանական զարգացման ֆինանսավորման ընկերության կողմից ՀՀ ՓՄՁ բիզնեսի վարկավորման ծրագիրը, 
-Ասիական զարգացման բանկի Առեւտրի խթանման ծրագրի շրջանակում ՀՀ ներկրող/արտահանող ընկերությունների բիզնեսի ֆինանսավորման ծրագիրը:

Թողնել մեկնաբանություն