Հայէկոնոմբանկն ավարտել է $2 մլն ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը

Շշբաթ 14.07.2018

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հաջողությամբ ավարտեց 5.00% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 27 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ:

Թողարկման ծավալը կազմում է 2,000,000 ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2020թ. հուլիսի 25-ին:

Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա Ֆոնդային բորսայում և կունենան շուկա ստեղծող: