Ուրբաթ 10.08.2018
|
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի և «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում, առաջին անգամ Հայաստանում առաջարկում է բնակարանի ձեռքբերման հիփոթեքային վարկ աննախադեպ պայմաններով`
Այս համագործակցության շրջանակներում հաճախորդը հիփոթեքային վարկիհամար դիմելիս հնարավորություն ունի ապահովել նախկինում անհրաժեշտ 30% կանխավճարի միայն 10%-ը: Այլևս հարկավոր չէ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրում: Կանխավճարի չբավարարող 20%-ի չափով հաճախորդը կարող է կատարել կանխավճարի ապահովագրություն «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի միջոցով և ապահովել բացառապես միայն ձեռք բերվող գույքի գրավադրում:
Առավել մանրամասն տեղեկատվություն առաջարկում ենք ստանալ Բանկի պաշտոնական կայքէջից հետևյալ հղմամբ՝ http://aeb.am/hy/hipoteq_dzerqberum, իսկ հարցերի դեպքում մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ գլխամասային գրասենյակ, ինչպես նաև զանգահարել Բանկի՝ հաճախորդների աջակցման կենտրոն +374(10)510-910 հեռախոսահամարով: