Գլխավոր Նորություններ

Հայաստանն ու Արցախը մասնակցել են London World Travel Market-ին

Հայաստանն ու Արցախը մասնակցել են London World Travel Market-ին

Չորեքշաբթի 07.11.2018

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կազմակերպել էր հայաստանյան զբոսաշրջային գործակալությունների մասնակցությունը նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում անցկացված Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսին (London World Travel Market)։ 

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ հայկական տաղավարում ներկայացված է եղել նաև Արցախը՝ ի դեմս Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և զբոսաշրջային գործակալության։ 

Արցախի ներկայացուցիչները միջոցառմանն իրենց մասնակցությունն ավարտել են նոյեմբերի 6-ին և վերադարձել հայրենիք։

Հայաստանը ներկայացնող ընկերությունները շարունակել են մասնակցել ցուցահանդեսին նաև նոյեմբերի 7-ին։

«Արցախի մասնակցության երկու օրերին էլ ադրբեջանական կողմը բողոք է հղել կազմակերպիչներին՝ պահանջելով տաղավարից հեռացնել Արցախ անվանումն ու նյութերը։ Սակայն հայկական կողմը միջոցառման կազմակերպիչների հետ տարված աշխատանքի արդյունքում ապահովել է Արցախ անվան գործածումը և տաղավարում առկա բոլոր նյութերի հասանելիությունը տաղավարի հյուրերին։ Արցախյան կողմը կարողացել է հաջողությամբ ներկայացնել երկրի զբոսաշրջային հնարավորությունները, ինչպես նաև՝ հաստատել գործնական կապեր»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:

Թողնել մեկնաբանություն