Համաշխարհային բանկը Չինաստանի տնտեսական աճի կանխատեսումն այս տարի հասցրել է 8,5%-ի

Չորեքշաբթի 30.06.2021

Համաշխարհային բանկը Չինաստանի տնտեսական աճի կանխատեսումն այս տարի հասցրել է 8,5%-ի՝ հայտարարելով, որ լիարժեք ապաքինման համար կորոնավիրուսի դեմ պատվաստումներում առաջընթաց է պահանջվում:

Համաշխարհային բանկը հայտարարել է, որ հաջորդ տարի Չինաստանի տնտեսական աճը, հավանաբար, կնվազի մինչեւ 5,4%, քանի որ անցյալ տարվա համաշխարհային գլոբալ անկումից վերականգնումը կանհետանա, եւ ակտիվությունը կվերադառնա նորմայի:

Համաշխարհային բանկի կանխատեսումը բարձրացվել է ապրիլյան զեկույցի համեմատությամբ, որում ասվում էր, որ Չինաստանը եւ Վիետնամը Արեւելյան Ասիայի միակ երկրներն են, որոնք 2020-ին V-աձեւ վերականգնման են հասել արտադրությամբ, որը կրկին գերազանցել է մինչկորոնավիրուսյան մակարդակը:

Չինաստանը պատրաստվում է մինչ ամառվա սկիզբը պատվաստել իր բնակչության 40%-ին: