Գլխավոր Նորություններ

Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում Թրամփը կարող է առաջադրել ԱՄՆ ֆինանսների փոխնախարարի թեկնածությունը

Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում Թրամփը կարող է առաջադրել ԱՄՆ ֆինանսների փոխնախարարի թեկնածությունը

Հինգշաբթի 10.01.2019

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում դիտարկում է ԱՄՆ ֆինանսների նախարարի միջազգային հարցերով տեղակալ Դեվիդ Մելպասի թեկնածությունը: Այդ մասին հաղորդում է The Daily Caller լրատվական կայքը:



Մելպասը ներկայիս պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի սեպտեմբերից: Տնտեսագետը հայտնի է իր պահպանողական հայացքներով: Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը չի հաստատել Մելպասի հնարավոր նշանակման վերաբերյալ տեղեկությունը` նշելով, որ «այդ հարցի առնչությամբ դեռևս քննարկումներ չկան»:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Քիմը հայտարարել էր, որ փետրվարի 1-ից թողնելու է պաշտոնը: Համաշխարհային բանկի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ՀԲ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան:

Թողնել մեկնաբանություն