Գլխավոր Նորություններ

Google-ը սխալմամբ 10 մլն դոլար արժողությամբ գովազդային արշավ է թողարկել

Google-ը սխալմամբ 10 մլն դոլար արժողությամբ գովազդային արշավ է թողարկել

Ուրբաթ 07.12.2018

Google-ի փորձնակներից մեկն ընկերությունում ընթացքող թրեյնինգի ժամանակ պատահաբար սխալ կոճակ է սեղմել, ինչի արդյունքում մի շարք վեբ-կայքերում ու հավելվածներում դատարկ գովազդային հայտարարություն է հայտնվել՝ դեղին ուղղանկյան տեսքով: Այս մասին հաղորդում է Financial Times-ը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատակիցներին բացատրել են, թե ինչպես օգտագործել Google AdX համակարգը՝ գովազդային հայտարարություններ գնելու համար:

«Փորձնակներից մեկը սխալմամբ ընկերության համար գովազդային հայտարարություն ձեռք բերելու հայտ է ներկայացրել՝ 25 դոլարով, ինչը զգալիորեն թանկ է շուկայական գնից՝ 2-4 դոլար: Ընկերությունում սխալը նկատվել է միայն 45 րոպե անց: Այդ ընթացքում դատարկ գովազդային հայտարարությունը տեսանելի է եղել ԱՄՆ-ի ու Ավստրալիայի օգտատերերի համար»,- մանրամասնում է աղբյուրը:

FT-ի աղբյուրը հրապարակված հայտարարությունը 10 մլն դոլար է գնահատել։

Նշվում է, որ 45 րոպեի ընթացքում մի շարք կայքեր ու բջջային հավելօվածներ հասցրել են հրապարակել Google-ի գովազդը. վերջիններիս ընկերությունն արդեն համապատասխան փոխհատուցում է խոստացել:

Փորձնակի և նրա կոորդինատորի ճակատագիրը դեռ հայտնի չէ:

 

 

Թողնել մեկնաբանություն