Գլոբալ կրեդիտը կներկայացնի տեղաբաշխման 500 միլիոն դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր

Ուրբաթ 16.11.2018

Նոյեմբերի 27-ին «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը տեղաբաշխման կներկայացնի 500 միլիոն դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։

Կազմակերպության 50 000 հատ անվանական պարտատոմսերը՝ 10 000 ՀՀ դրամ արժեքով և 36 ամիս շրջանառության ժամկետով, ունեն 10% արժեկտրոնային եկամտաբերություն։

Պարտատոմսերն ունեն GLBLB7 համպավումը և AMGLBLB27ER2 ծածկագիրը։

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ձևավորվել է 2010թ․ «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի և «Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի  միաձուլման արդյունքում, ինչպես նաև ընդլայնվել է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ՖԱՅՆԵՆՇԼ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի միացման ձևով վերակազմակերպման արդյունքում։