Գլխավոր Նորություններ

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի 15 ամենահարուստ «ցանկալի փեսացուների» ցանկը

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի 15 ամենահարուստ «ցանկալի փեսացուների» ցանկը

Հինգշաբթի 14.03.2019

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է Ռուսաստանի 15 ամենահարուստ չամուսնացած գործարարների վարկանշային աղյուսակը:

Հատկանշական է, որ ցանկը կազմվել է օրերս Forbes-ի՝ ՌԴ միլիարդատերերի վարկանշային աղյուսակի հիման վրա: Մասնագետները դրա միջից առանձնացրել են այժմ կին չունեցող կամ երբևէ չամուսնացած գործարարներին ու նոր ցանկ կազմել:

Արդյունքում Ռուսաստանի ամենահարուստ ցանկալի փեսացուն է ճանաչվել «Ալֆա Գրուպ»-ի հիմնադիր 54-ամյա Միխայիլ Ֆրիդմանը՝ 15 մլրդ դոլար կարողությամբ: Նա ամուսնալուծվել է ավելի քան 10 տարի առաջ և ունի 4 երեխա:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել «Չելսի» ֆուտբոլային ակումբի և Evraz մետալուրգիական ընկերության սեփականատեր Ռոման Աբրամովիչը: Նա երեք անգամ ամուսնացած է եղել, բայց հիմա ազատ է: 12,4 մլրդ դոլար կարողությամբ Աբրամովիչն ունի յոթ երեխա:

Լավագույն եռյակը եզրափակում է «ՕՆԷՔՍԻՄ» ընկերության և ամերիկյան «Բրուքլին» բասկետբոլային ակումբի սեփականատեր Միխայիլ Պրոխորովը: Նրա կարողությունը գնահատվել է 9,8 մլրդ դոլար: Հիսուներեքամյա գործարարը երբեք պաշտոնապես ամուսնացած չի եղել:

Ստորև ֆոտոշարքով ներկայացված են ցանկի բոլոր մասնակիցները.

 

Միխայիլ Ֆրիդման, 54տ., 15 մլրդ դոլար

 

Михаил Фридман  

Ռոման Աբրամովիչ, 52տ., 12,7 մլրդ դոլար

 

Роман Абрамович

 

Միխայիլ Պրոխորով, 53տ., 9,8 մլրդ դոլար

 

Михаил Прохоров

 

Դմիտրի Ռիբոլովլև, 52տ., 6,8 մլրդ դոլար

 

Дмитрий Рыболовлев

 

Պյոտր Ավեն, 63տ., 5,2 մլրդ դոլար

 

Петр Авен

 

Սերգեյ Պոպով, 47տ., 4,5 մլրդ դոլար

 

Сергей Попов

 

Օլեգ Դերիպասկա, 51տ., 3,6 մլրդ դոլար

 

Олег Дерипаска

 

Դմիտրի Կամենչշիկ, 50տ., 2,8 մլրդ դոլար

 

Дмитрий Каменщик

 

Պավել Դուրով, 34 տ., 2,7 մլրդ դոլար

 

Павел Дуров

 

Արկադի Ռոտենբերգ, 67տ., 2,6 մլրդ դոլար

 

Аркадий Ротенберг

 

Ալեքսանդր Մամուտ, 59տ., 2,5 մլրդ դոլար

 

Александр Мамут

 

Ալեքսանդր Սվետակով, 51տ., 2,5 մլրդ դոլար

 

Александр Светаков

 

Օլեգ Բոյկո, 54տ., 1,2 մլրդ դոլար

 

Олег Бойко

 

Սերգեյ Գորդեև, 46տ., 1,8 մլրդ դոլար

 

Сергей Гордеев

 

 

 

Վասիլի Անիսիմով, 67տ., 1,6 մլրդ դոլար

 

Василий Анисимов

Թողնել մեկնաբանություն