Գլխավոր Նորություններ

Forbes. Նուբար Աֆեյանը ԱՄՆ-ի առաջատար ստարտափների հիմնադիրների շարքում է

Forbes. Նուբար Աֆեյանը ԱՄՆ-ի առաջատար ստարտափների հիմնադիրների շարքում է

Հինգշաբթի 08.11.2018

ԱՄՆ-ում միջազգային ուսանողների ստեղծած ամենանորարարական ստարտափ ծրագրերին, որոնց հիմնադիրներից է նաև հայազգի Նուբար Աֆեյանը, անդրադարձել է Forbes ամսագիրը:

Forbes-ը գրում է, որ ամերիկյան մլրդ․ դոլարանոց ստարտափ ընկերությունների գրեթե մեկ չորրորդը հիմնել են այնպիսի մարդիկ, որոնք ի սկզբանե եկել են ԱՄՆ ուսում ստանալու: Նրանց շնորհիվ յուրաքանչյուր ընկերություն միջինում ստեղծում է 1400 աշխատատեղ, որոնց մեծամասնությունը` հենց ԱՄՆ տարածքում:

Աֆեյանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում բիոքիմիական ճարտարագիտության PhD. ծրագիրն ավարտելուց հետո հիմնադրել է PerSeptive Biosystems ընկերությունը: Այնուհետև 1999-ին հիմնադրել է Flagship Ventures-ը (այժմ` Flagship Pinoeering), որի նպատակն էր զարգացնել նոր ընկերություններ: Նուբար Աֆեյանն արդեն հասցրել է ստեղծել ավելի քան 38 ընկերություններ, և ունի 100-ից ավելի պաշտոնական արտոնագրեր:

Աֆեյանի ստեղծած ընկերություններից մեկն էլ Mederna-ն է` հիմնադրված 2009-ին: Մասաչուսեթսի Քեմբրիջ քաղաքում գործող այս ընկերությունն այժմ 7 մլրդ դոլար է գնահատվում, ունի 645 աշխատող:

Թողնել մեկնաբանություն