Գլխավոր Նորություններ

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը Հայաստանի առևտրային բանկերում նվազել է 7.7 տոկոսով

Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը Հայաստանի առևտրային բանկերում նվազել է 7.7 տոկոսով

Երեքշաբթի 14.08.2018

2018 թվականի I կիսամյակում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը Հայաստանի առևտրային բանկերում նվազել է 7.7%-ով, հուլիսի 1-ին կազմելով 1.2 տրիլիոն դրամ: Ցպահանջ ավանդները, հակառակը, աճել են 6.3%-ով, բայց դրանց աննշան`321.9 մլրդ.դրամ ծավալը չի կարողանում կոմպենսացնել համակարգի կորուստները:

Միայն 2018 թվականի II եռամսյակում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները նվազել են 2%-ով, իսկ ցպահանջ ավանդներն աճել են 2.3%-ով, ինչը, ըստ վերլուծաբանների, խոսում է միջացների մի մասը ժամկետայինից ցպահանջ ավանդների վերածելու մասին:

Ընդ որում՝ իրավաբանական անձանց ավանդների դինամիկան 2018-ի I կիսամյակում վատթարացել է մինչև 2.2%, իսկ ցպահանջ ավանդների գծով`8.2%: Ընդ որում՝ երկրորդ եռամսյակում իրավաբանական անձանց ավանդներն ավելացել են 1.8%-ով, իսկ ցպահանջ ավանդները նվազել են 5.7%-ով: Բացարձակ արտահայտությամբ՝ իրավաբանական անձանց ժամկետանց ավանդների ծավալը կազմել է 509.9 մլրդ դրամ, իսկ ցպահանջ ավանդների ծավալը`488.4 մլրդ դրամ:

Ընդհանուր առմամբ՝ բացարձակ թվերով, 2018-ի հուլիսի 1-ի դրությամբ, ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդների ծավալը կազմել է 1,8 տրլն դրամ, կամ $ 3.6 մլրդ, իսկ ցպահանջ ավանդների ծավալը`810.3 մլրդ դրամ կամ $ 1.7 մլրդ:

Ըստ անկախ վերլուծաբանների՝ ֆիզիկական անձանց ժանկետային ավանդների բազայի նվազումը երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետևանք էր, իսկ աճի դիմաիկան կարող է շարունակվի երկրում հայտարարված կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի հետկապված, ինչի արդյունքում, մարդիկ, որոնք նախկինում ինչ-որ կերպ առնչություն են ունեցել կոռուպցիոն գործարքների հետ, ապահովության համար կգերադասեն հրաժարվել առևտրային բանկերի ավանդների ծառայություններից:

Թողնել մեկնաբանություն